«Հեզբոլլահը» հանդես է եկել Լիբանանի կառավարության և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցությունների դեմ

«Հեզբոլլահ» շարժումը հանդես է եկել Լիբանանի կառավարության և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցությունների դեմ, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

Շարժումը հայտարարել է, որ այդ բանակցությունները կխաթարեն Լիբանանի ինքնիշխանությունը և կծառայեն Իսրայելի շահերին։

Շարժման հայտարարության մեջ ասվում է, որ Վաշինգտոնում լիբանանյան պատվիրակությանը խնդրել են համաձայնել ԱՄՆ-ի պահանջներին, որոնք «կխլեն Լիբանանի ինքնիշխանությունը» և Բեյրութը կմիացնեն Իսրայելի հետ հաշտվածներին։

Ինչպես նշել են «Հեզբոլլահում», բանակցությունները հիմնված էին «սխալ» նախադրյալի վրա և ավելի շուտ կհանգեցնեն «կապիտուլյացիայի», քան կծառայեն Լիբանանի շահերին։

«Կառավարության մասնակցությունը խոչընդոտում է հակազդել թշնամական նախագծին, տեղում դիմադրության ջանքերին և մեր մեծ ժողովրդի մեծ զոհողություններին, որոնք պետությունը կարող էր օգտագործել լիբանանյան տարածքից Իսրայելի լիակատար և անվերապահ հեռացմանը հասնելու համար», – «Հեզբոլլահի» հայտարարությունից մի հատված է մեջբերել հեռուստաալիքը։

Շարժումը նաև հայտարարել է, որ կառավարության ներկայությունը մեծացրել է Լիբանանի կայունության և անկախության համար ռիսկերը և հավասարազոր է «ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքական նպատակներին հետևելուն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930