ՔՊ քվեարկող բուժքույրերը և սանիտարկեքը գնում, խնդրում են փորձառու բժիշկներին, որ իրենց հարազատներին «ներքին կարգով» բուժեն․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Էսօր բուժաշխատողի օրն ա: Հետաքրքիր ա` նախարարի շնորհավորանքը կարդացող բուժաշխատողն ի՞նչ է մտածում էս պահին: Ի՞նչ են մտածում այն փաստի մասին, որ իր «բարեփոխման» արդյունքում ամեն եռամսյակի վերջ իրենց ասելու են, որ պետք ա բուժումները մի քանի շաբաթ տոռմուզ տալ, որովհետև փող չկա, մինչդեռ փորձառու բժիշկները հրաժարվում են պետպատվերով հիվանդ ընդունել, ու շուտով օրդինատուրան չավարտած ջահելներն են մարդկանց վիրահատելու:

«Իրական» Հայաստանի պարադոքս կա: ՔՊ քվեարկող բուժքույրերը և սանիտարկեքը գնում, խնդրում են փորձառու բժիշկներին, որ իրենց հարազատներին «ներքին կարգով» բուժեն այն բժիշկները, որոնք հրաժարվում են պետպատվերից: Այսինքն նրանք քարոզում և ընտրում են մի բան, որի հետևանքը, սակայն ոչ թե իրենք պիտի կրեն, այլ ուրիշները: Իրենք իրենց համար նախընտրում են հին անբարեփոխ ձևերը: «Իրական» Հայաստանը բոլորի համար թող լինի բացի իրենց հարազատներից…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930