Ցանկացած հանրաքվե Փաշինյանի համար ձեռնտու չէ. եթե ժողովուրդը ԵՄ-ին «ո՛չ» ասի, նա ստիպված կլինի հեռանալ. Սերգեյ Մարկեդոնով

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն է:

Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, նոր քաղաքական կոնֆիգուրացիայի լեգիտիմության հարցերը և երկրի ներքաղաքական զարգացման հետագա հեռանկարները:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ռուսաստանյան պաշտոնական անձանց կողմից ընտրությունների գնահատականներին և քվեարկության արդյունքների ազդեցությանը՝ սեփական քաղաքական նախաձեռնությունները, ներառյալ՝ հնարավոր սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու իշխանությունների կարողության վրա:

Կարդացեք նաև

Քննարկվել են նաև Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ, հայաստանյան ղեկավարության արտաքին քաղաքական կուրսը, ինչպես նաև պահպանվող քաղաքական անորոշության ֆոնին տարածաշրջանում իրավիճակի զարգացման հնարավոր սցենարները:

Բացի այդ, ուշադրության կենտրոնում են հայտնվել արդի միջազգային գործընթացները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը, Ուկրաինայում հակամարտության կարգավորման հեռանկարները և Միացյալ Նահանգների ու Իրանի միջև բանակցային գործընթացի զարգացումը:

Հայկ Դերզյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930