ՀԱՊԿ-ում անդրադարձել են փորձագիտական համագործակցության ընդլայնման հարցերին
ՀԱՊԿ-ում անդրադարձել են փորձագիտական համագործակցության ընդլայնման հարցերին.
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունում տեղի է ունեցել կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի և Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի Միջազգային հարաբերությունների և քաղաքական գիտությունների ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Վասիլի Խրիստոֆորովի աշխատանքային հանդիպումը։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են կազմակերպության և Ռուսաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի միջև համագործակցության խորացման արդիական հարցերը։
Քննարկման հիմնական թեման եղել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության վերլուծական և փորձագիտական ապահովման ոլորտում համագործակցության զարգացումը։

