«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Միխայիլ Վերբիցկուն ազատ են արձակել

Օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկուն այսօր ազատ են արձակել։ Վերբիցկու փաստաբանը «Ազատության»-ը փոխանցել է, որ ՌԴ իրավապահները նրան կալանավորելու միջնորդություն Հայաստանի դատախազություն չեն ուղարկել։

Վերբիցկին, սակայն, չի կարող հեռանալ Հայաստանից։

Փաստաբան Վաչե Սիմոնյանն ասել է՝ դա պայմանավորված է Ռուսաստանի կողմից նրան առաջադրված մեղադրանքով և հայտարարված հետախուզմամբ։ Քանի դեռ Վերբիցկին հետախուզվում է, Հայաստանը նրան չի կարող թույլ տալ հատել սահմանը։

Վերբիցկին հետադարձի տոմս ունի դեպի Իսրայել, բայց ստիպված կմնա Հայաստանում։

Հիշեցնենք՝ 2025 թվականին Վերբիցկին Ռուսաստանում ներառվել է «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930