Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը

Ճապոնիան պատրաստ է միանալու Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի նախաձեռնությանը՝ վերացնելու Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը բացահայտ կերպով ծավալի իր միջուկային գործունեությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին, որը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում:

«Մենք ստացել ենք խնդրանք այն մասին, որ Ճապոնիան միանա չորս երկրների համատեղ հայտարարությանը: Մենք կմիանանք դրան», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ղեկավարները համատեղ հայտարարության մեջ  ողջունել են Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ պատրաստակամություն հայտնելով վերացնելու Թեհրանի դեմ պատժամիջոցները՝ ի պատասխան Իրանի կողմից իր միջուկային ծրագրի վերաբերյալ հստակ և ստուգելի քայլերի։

ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի համաձայնեցումը։ Այն նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Ժնևում։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝  60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն նաև Թեհրանի միջուկային ծրագիրը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930