Վաշինգտոնը հերքել է իրանական ակտիվների անհապաղ ապասառեցման մասին լուրերը

ԱՄՆ-ն հերքում է այն տեղեկությունը, թե երկրների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից անմիջապես հետո սառեցված ակտիվները կվերադարձվեն Իրանին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է CNN հեռուստաալիքը։

«Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Սա գործարք է, որտեղ վճարումը կատարվում է միայն պարտավորությունները կատարելուց հետո, և որևէ սառեցված միջոց չի ապասառեցվի, քանի դեռ իրանական կողմը չի կատարել իր ստանձնած քայլերը», — հեռուստաալիքին հայտնել է ամերիկացի իրազեկ մի պաշտոնյա։

Միևնույն ժամանակ, Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ Իրանի դեմ պատժամիջոցների ցանկացած մեղմացում, այդ թվում՝ ակտիվների ապասառեցումը, ուղղակիորեն կախված կլինի Թեհրանի միջուկային ծրագրի հարցում արձանագրված առաջընթացից։

Այդուհանդերձ, պարբերականի զրուցակիցների խոսքով՝ հրադադարի ռեժիմի 60-օրյա երկարաձգման ընթացքում Միացյալ Նահանգները Իրանին նավթ վաճառելու թույլտվություն կտա։

Ավելի վաղ իրանական Mehr գործակալությունը հայտնել էր, թե Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի նախագծով նախատեսվում է 60-օրյա եզրափակիչ բանակցությունների ընթացքում ապասառեցնել 24 միլիարդ դոլարի չափով իրանական սառեցված ակտիվները։ Ընդ որում, ըստ այդ լրահոսի, այդ գումարի կեսը Իրանին պետք է փոխանցվեր դեռևս մինչև բանակցությունների սկիզբը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930