Տեղեկություններ են ստացվել, որ ընտրությանը նախորդող օրը, ուշ գիշերային ժամերին, քաղաքացիներին ընտրակաշառք կփոխանցվի. Հակակոռուպցիոն կոմիտե

Ստացված տեղեկությունների համաձայն՝ ընտրությանը նախորդող օրը, ուշ գիշերային ժամերին, քաղաքացիներին ընտրակաշառք կփոխանցվի: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ընտրական գործընթացներում ներգրավված տարբեր կուսակցությունների համակիրներ ներգրավված են ընտրակաշառք տալու հանցավոր գործողություններում։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ վերջիններս պատրաստվում են ընտրությանը նախորդող օրը, այդ թվում՝ ուշ գիշերային ժամերին, նախապես համաձայնություն տված քաղաքացիներին փոխանցել ընտրակաշառք՝ ակնկալելով, որ լռության օրվա ընթացքում իրավական արձագանքը կլինի սահմանափակ։

Կոմիտեն զգուշացնում է, որ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է, իսկ դրանց մասնակից անձինք ենթարկվելու են օրենքով նախատեսված խիստ պատասխանատվության՝ անկախ ժամանակից, վայրից կամ ներգրավված անձանց շրջանակից։

Քաղաքացիներին կոչ ենք անում ընտրական իրավունքն իրականացնել ազատ կամարտահայտման սկզբունքով, չտրվել ապօրինի առաջարկներին և ընտրակաշառքի վերաբերյալ որևէ տեղեկության տիրապետելու դեպքում անհապաղ հայտնել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930