Բաժիններ՝

RAF․ Արման Ծառուկյանը կմենամարտի Թբիլիսիում

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը RAF (Real American Freestyle) լիգայում հերթական մենամարտը կանցկացնի Թբիլիսիում։

Հուլիսի 11-ին հայ մարտիկը Վրաստանի մայրաքաղաքում կմրցի Ղազախստանի ներկայացուցիչ Կուատ Խամիտովի հետ։ Ազատ ոճի ըմբշամարտի կանոններով մենամարտը կանցկացվի միջին քաշային կարգում, հաղորդում է RAF-ի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 29-ամյա Ծառուկյանը RAF-ում առաջիկա մենամարտերն անցկացնելու է UFC-ի նախկին մարտիկների հետ։ Հունիսի 13-ին մրցակիցը լինելու է ամերիկացի անվանի մարտիկ Թոնի Ֆերգյուսոնը, իսկ հուլիսի 18-ին՝ Քոլբի Քովինգթոնը։

Արման Ծառուկյանը այս տարվա հունվարին է նորամուտը նշել RAF-ում, որտեղ անցկացրել է 5 մենամարտ ու տարել նույնքան հաղթանակ։

Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 26 հանդիպման, ունի 23 հաղթանակ ու 3 պարտություն։ 38-ամյա Կուատ Խամիտովը MMA-ում ունի 28 հաղթանակ, 8 պարտություն և 2 ոչ-ոքի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930