ԵՄ-ն 50 մլն եվրո անհապաղ օգնություն կտրամադրի ՀՀ-ին, վաղը 10.000 ծաղիկների խմբաքանակը կլինի Լատվիայում․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Կայացել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Նրանք քննարկել են Ռուսաստանի կողմից վերջերս Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումների մասին:

«Սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական ճնշում, և դա անընդունելի է։ Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին։ Մենք պատրաստում ենք աջակցության փաթեթ», – նշել է Լայենը։

Եվրահանձնաժողովի նախագահի փոխանցմամբ՝ փաթեթը ներառում է անհապաղ ֆինանսական օգնություն՝ ավելի քան 50 միլիոն եվրոյի չափով. «Որոշ հայկական արտադրանքի, մասնավորապես՝ գյուղատնտեսական սննդամթերքի, առևտուրը մեղմելու միջոցառումների վերաբերյալ։ Եվ տուժած ոլորտների, ինչպիսիք են հայկական ծաղիկները, գործնական աջակցության վերաբերյալ»:

Նա տեղեկացրել է, որ վաղը Լատվիա կժամանի 10,000 ծաղիկների խմբաքանակ, որին կհետևեն այլ խմբաքանակներ ևս։

«Թուրքիայի հետ առևտրային ուղիների վերջերս վերաբացումը, ներառյալ Վրաստանի և Թուրքիայի միջով անցնող երկաթուղային կապը, հիանալի քայլ է դեպի առաջ։ Հայաստանն ունի ներուժ դառնալու Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող ռազմավարական հանգույց։ Մենք պատրաստ ենք աջակցել ենթակառուցվածքներին և սահմանային անցակետերին, երբ տարածաշրջանային կապերը վերաբացվեն», – ընդգծել է Լայենը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր Երևանում հայտարարել է, որ ԵՄ-ը լրացուցիչ աջակցություն կցուցաբերի Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից հայկական որոշ ապրանքների ներմուծման արգելքի և սահմանափակումների ֆոնին։

Հայկական կողմը Լայեն-Փաշինյան հեռախոսազրույցի մասին դեռ չի հայտնում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930