Գիշերը ուկրաինական ԱԹՍ–ն հարվածել է Սիմֆերոպոլին. կան զոհեր և վիրավորներ

Գիշերը ուկրաինական ԱԹՍ–ն հարվածել է Սիմֆերոպոլին. կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնել է Ղրիմի մարզպետ Սերգեյ Ակսյոնովը։

«Սիմֆերոպոլում ոչ բնակելի շենքերի վրա թշնամու հարվածի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 3 մարդ, ևս 7–ը վիրավորվել են», – գրել է Ակսյոնովը Telegram-ում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930