Զորահանդեսին մեքենային նայելով՝ զինատեսակի տեխնիկական բնութագրերն ասել չեմ կարող. Արտակ Դավթյան
ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ զրույցում նպատակահարմար չհամարեց մեկնաբանությունը մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսի և ներկայացված սպառազինության վերաբերյալ:
«Զինատեսակների տեխնիկական բնութագրերը երբ կասեք, նոր կարող եմ կարծիք հայտնել: Եթե, օրինակ, մեքենան կամ ՌԷՊ միջոցն անցնում է հրապարակով, տեխնիկական բնութագրերը, երբ կասեք, ես նոր կարող եմ գնահատական տալ»,- ասաց նա:
Արտակ Դավթյանը չցանկացավ նաև մեկնաբանել «հրթիռների գործով» ընթացող դատավարությունը, միայն ընտրություններից հետո:
Մանրամասները՝ տեսանյութում



