Ռուբիոն ու Միրզոյանը նախաստորագրեցին ԹՐԻՓՓ նախագծի համաձայնագիրը, ստորագրվեց նաև ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը
Քիչ առաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «Զվարթոց» օդանավակայանում մի շարք փաստաթղթեր ստորագրեցին։ Նախ նախաստորագրվեց «ՀՀ և ԱՄՆ միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության» շրջանակային համաձայնագիրը, ապա ստորագրվեց «ՀՀ և ԱՄՆ միջև համապարփակ ռազմավարական գործընկերությանկանոնադրությունը»: Նախաստորագրվել է նաև «ՀՀ և ԱՄՆ միջև կարևորագույն հանքանյութերի, հազվագյուտ հանածոների արդյունահանմանև մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակագիրը»։ Արարատ
Միրզոյանն իր խոսքում պնդեց, թե երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական հարաբերություներն այսօր ամուր են, քան երբևէ։



