Հակոբջանյանի բիզնես մարաթոնը շարունակվում է․ Փաշինյանը 1 ամիս առաջ նրա դեղձենիների այգում էր, ՏԿԵՆ-ը 1 օր առաջ նրա հետ հերթական խոշոր պայմանագիրն է կնքել

Գյումրու Անկախության փողոցի, Շիրազի ու Չերազի փողոցների մի հատվածի միջին նորոգման աշխատանքների համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առանց մրցույթի՝ հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել պետգնումներում «ֆավորիտ» մատակարար «Կապավոր» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի գին է նշվել 104 միլիոն 400 հազար դրամը։

2002 թվականին հիմնադրված «Կապավոր» ՍՊԸ-ի 93.75 տոկոս բաժնեմասը պատկանում է Արման Հակոբջանյանին, որի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնք զարմանալիորեն բացահայտել են ոչ միայն նրա ՍՊԸ-ների հաջողակ մարաթոնը՝ Հակոբջանյանը պետական գնումների ակտիվ մասնակից է, նրան պատկանող ճանապարհաշինական ընկերությունը՝ «Կապավոր» ՍՊԸ-ն, միլիարդավոր դրամների պայմանագրեր է կնքել ու կնքում պետական կառույցների հետ, այս ընկերությունն է իրականացրել Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհի կառուցումը, ներգրավված եղել Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության մեջ, այլև նրա անձի շուրջ մեկնարկած ինչ-որ իրավական պրոցեսներ՝ Սևանի լճի ափին գտնվող առանձնատան դրվագ, փողերի լվացում և այլն։

Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ Արման Հակոբջանյանին են առնչվում տասնյակ այլ կազմակերպություններ՝ այդ թվում՝ «Ֆեմիլի գարդեն» ՍՊԸ-ն, որտեղ շաբաթներ առաջ հյուրընկալվել էր Նիկոլ Փաշինյանը։

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում «Ֆեմիլի գարդեն» ընկերության կողմից Կառավարության աջակցությամբ հիմնվել է ավելի քան 182 հա դեղձի և նեկտարինի ինտենսիվ այգի․ Ֆեյսբուքում գրել էր Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ տեղադրել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031