ԵՊՀ ուսանողները կանխել են 78-ամյա ծերունու ինքնասպանությունը
Shamshyan.com կայքի հաղորդմամբ՝ հունիսի 21-ին, ժամը 20:30-ի սահմաններում, երկու երիտասարդ տղաներ կանխել են 78-ամյա Ֆ. Դանիելյանի ինքնասպանությունը, ով փորձել է Կիևյան կամրջից իրեն ցած նետել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդները Երևան քաղաքի բնակիչներ 19-ամյա Կարեն Մխիթարյանն ու 21-ամյա Գրիգոր Դովլաթյանն են եղել: Կ. Մխիթարյանը սովորում է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, իսկ Գ. Դովլաթյանը՝ Արևելագիտության ֆակուլտետում:
Մանրմասները՝ այստեղ: