ԱՄՆ-ը սահմանափակել է Թրամփի հարկային հայտարարագրերի ստուգումները՝ IRS-ի դեմ հայցի կարգավորման շրջանակում

ԱՄՆ արդարադատության նախարարությունն Ներքին եկամուտների ծառայությանն (IRS) արգելել է ստուգումներ իրականացնել նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ընտանիքի անդամների՝ նախորդ տարիների հարկային հայտարարագրերի վերաբերյալ։ Այդ որոշումը դարձել է IRS-ի դեմ Թրամփի հարուցած հայցի կարգավորման համաձայնության մի մասը, որը կապված էր նրա հարկային տվյալների արտահոսքի հետ։

CNN-ի տվյալներով՝ համաձայնագրի շրջանակում Թրամփն սկզբնապես հարկային ծառայությունից պահանջում էր 10 միլիարդ դոլարի փոխհատուցում։ Կարգավորման առաջին տարբերակում Արդարադատության նախարարությունը հայտնել էր 1,8 միլիարդ դոլարի հիմնադրամ ստեղծելու մասին՝ Թրամփի այն աջակիցներին վճարումներ կատարելու համար, որոնք հայտարարել են նախորդ վարչակազմի օրոք անօրինական հետապնդումների ենթարկվելու մասին։ Ընդ որում, նախագահն ինքը պետք է ստանա պաշտոնական ներողություն, սակայն՝ առանց դրամական փոխհատուցման։

Ավելի ուշ Արդարադատության նախարարության կայքում հրապարակվել է գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշի ստորագրությամբ լրացուցիչ փաստաթուղթ, որտեղ խոսվում է Թրամփի նկատմամբ հարկային պահանջներից ԱՄՆ-ի հրաժարվելու և ապագայում նմանատիպ հայցեր ներկայացնելու անհնարինության մասին։ Սահմանափակումը, ինչպես հստակեցվում է, վերաբերում է միայն անցյալ հարկային ժամանակահատվածներին և չի առնչվում ապագա հայտարարագրերին։

Արդարադատության նախարարությունում չեն մեկնաբանել մամուլի հաղորդագրության հրապարակման և բուն համաձայնագրի հայտնվելու միջև եղած տարբերությունը։ Մի շարք դեմոկրատ քաղաքական գործիչներ, նրանց թվում՝ կոնգրեսական Ռիչարդ Նիլը, հայտարարագրերի ստուգման արգելքի մասին որոշումն անվանել են «կոռուպցիոն»։

Թրամփն ավելի վաղ չէր հրապարակում իր հարկային հայտարարագրերը՝ դա բացատրելով շարունակվող աուդիտով։ Նա դարձավ ԱՄՆ առաջին նախագահը 1970-ական թվականներից ի վեր, որը հրաժարվեց բացահայտել նման տվյալները։ Հայցը ներկայացվել էր 2026 թվականի հունվարին՝ լրատվամիջոցներում նրա հարկային տեղեկատվության հրապարակումից հետո, որն արտահոսել էր IRS նախկին աշխատակից Չարլզ Լիթլջոնի միջոցով. վերջինս հետագայում դատապարտվեց տվյալների անօրինական բացահայտման համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031