Բաժիններ՝

Հուլիսի 1-ին Վրաստանում կմեկնարկի համընդհանուր մարդահամարի առաջին փուլը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում համընդհանուր մարդահամարի առաջին փուլը մեկնարկելու է հուլիսի 1-ին և տևելու է երկու շաբաթ: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի տարածաշրջանայի զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Նարմանիան:

Համընդհանուր մարդահամարի հիմնական փուլն անցկացվելու է 2014 թվականի նոյեմբերի 15-19-ին: Այդ գործընթացում ներառվելու է 15.000 մարդ: Մարդահամար անցկացնելու որոշումը կայացվել է ապրիլին:

Նարմանիան հայտարարել է, որ բնակչության ընդհանուր մարդահամար անցկացնելու համար անհրաժեշտ է կազմել շենքերի ու դրանցում բնակվողների նախնական ցուցակները, ինչը պետք է իրենում ընդգրկի Վրաստանի բոլոր քաղաքներն ու գյուղերը:

Վրաստանում առաջին մարդահամարն անցկացվել է 2002 թվականին: 2002 թվականի հունվարի 17-ի դրությամբ Վրաստանում բնակվում էր 4.371.500 մարդ՝ չհաշված Աբխազիայի ու Հարավային Օսիայի բնակիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս