«Աշխարհը կանգնած է նոր կարգի շեմին․ ապագան պատկանում է Գլոբալ Հարավին»․ Իրանի խորհրդարանի նախագահ
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամադ Ղալիբաֆը X-ում գրել է․
«Աշխարհը կանգնած է նոր կարգի շեմին»։
Ղալիբաֆը, հղում անելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինին խոսքերին, գրել է․ «Իրանի ժողովրդի դիմադրությունը արագացրել է աշխարհի վերափոխումը․ ապագան պատկանում է Գլոբալ Հարավին»։
Ղալիբաֆը հավելել է․ «Ինչպես ասել է ՉԺՀ նախագահը․ «Աշխարհում արագորեն տեղի է ունենում վերափոխում, որն աննախադեպ է վերջին հարյուրամյակի ընթացքում»»։
Նա ընդգծել է․ «Իրանի ժողովրդի 70-օրյա դիմադրությունն արագացրել է այս վերափոխումը»։



