Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ «Ուժեղ Հայաստանի» Բաղրամյանի պատասխանատուն ընտրակաշառք է տվել
Հակակոռուպցիոն կոմիտեն հերթական հաղորդագրությունն է տարածել և ձայնագրություն հրապարակել՝ նշելով, որ բացահայտվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք տալու դեպք։
Հաղորդագրության համաձայն՝ կուսակցության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:
Կոմիտեն պնդում է, որ նա նաև համայնքի բնակիչներին նյութապես շահագրգռել է՝ ապահովելով նրանց մասնակցությունը կուսակցության հանրահավաքներին:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։



