Փաշինյա՛ն, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր, ինչո՞ւ էիր որդուդ Արցախ ծառայության ճանապարհում. Շարմազանով

Փաշինյա՛ն, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր, գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Ինչո՞ւ էիր գոռում՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ։

Ինչո՞ւ էիր ասում՝ ինչ պետք է՝ դա էլ կբանակցեմ։

Ինչո՞ւ էիր Արցախի պատգամավորներին ասում, որ նույնիսկ Ալիեւն է հասկացել, որ Արցախն Ադրբեջանի մաս չի լինելու։

Ինչո՞ւ էիր որդուդ Արցախ ծառայության ճանապարհում։

Ինչո՞ւ էիք գոռում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։

Ու միշտ հիշիր քո սիրելի ԵՄ-ի պաշտոնյա Ժոզեպ Բորելի խոսքերը. «Փաշինյանն առաջին հայ ղեկավարն է, ով Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս»։

Արցախը դու ես հանձնել եւ վերջ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031