Մեքենայում մահացած է հայտնաբերվել հայ-թուրքական բանակցություններում հայկական կողմի թարգմանիչ Գևորգ Կալլոշյանը

Երեկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեսանյութ էր հրապարակել մահվան դեպքի առնչությամբ։

Այդ պահին դեռ պարզված չէր մահացողի անձը, սակայն, Շամշյանի տեղեկացմամբ` Երևան-Սևան մայրուղու ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում մայթեզրին կայանված մեքենան տևական ժամանակ էր այդտեղ եղել, ինչը կասկածելի էր թվացել, և մարդիկ ահազանգել էին ոստիկանություն։

Ըստ ֆոտոլրագրողի` ոստիկաններն իրենք էին կոտրել պատուհանն ու մահացած տղամարդուն հայտնաբերել մեքենայի մեջ։

168.am-ի տեղեկություններով՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մեքենայի դռները փակ են եղել ներսից, բանալին եղել է մեքենայի վրա։  Ըստ նախնական վարկածի` տեղի ունեցածը հանկարծամահություն է։

Կարդացեք նաև

Ըստ երևույթին թարգմանիչն իրեն վատ է զգացել, կայանել է, ինչից հետո տեղի է ունեցել ողբերգական դեպքը։

Քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ հաստատեց, որ տեղի ունեցածը, նախնական տեղեկություններով՝ հանկարծամահություն է:

«Հարուցված է քրեական վարույթ։ Ընթանում էր քննություն։ Նշանակվել է փորձաքննություն: Մնացածը պարզ կդառնա փորձաքննության եզրակացությամբ»,- ասաց ՔԿ խոսնակը:

Ավելի ուշ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնեց, որ կյանքից անժամանակ հեռացել է կենտրոնի աշխատակից, բարձրակարգ թուրքագետ Գևորգ Կալլոշյանը։

«Գևորգը Հայաստանի օրինակելի քաղաքացիներից էր, հայրենիքի նվիրյալ, բարձրակարգ թուրքագետ և հրաշալի մարդ, ով երկար տարիներ անձնվիրաբար ծառայում էր մեր երկրին»,- նշված է ՊՈԱԿ-ի հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031