Մինչ Փաշինյանը «պատերազմում է» Արարատի պատկերի դեմ Ուրսուլա ֆոն տեր Լեյենը կիսվում է Արարատ լեռան լուսանկարով
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենն իր X-ի էջում, անդրադառնալով այցին Հայաստանի Հանրապետություն, գրառմանը կցել է Արարատ լեռան վեհաշուք լուսանկարը՝ հայաստանյան կողմից։
Արարատի լուսանկարին կից նա գրել է. «Վայրէջք Երևանում, որտեղ կհավաքվի Եվրոպական քաղաքական համայնքը՝ անդրադառնալու մայրցամաքային մասշտաբի մարտահրավերներին։ Անվտանգությունից մինչև էներգետիկա և կապակցվածություն։ Մենք նաև կնշենք կարևոր մի հանգրվան՝ առաջին անգամ անցկացվող Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը»։
Եվրահանձնաժողովի նախագահը գրառումն արել էր նախօրեին՝ ՀՀ ժամանումից անմիջապես հետո։
Եվրապաշտոնյան ամենայն հավանականությամբ տեղյակ չէ, որ Փաշինյանի իշխանությունն ամեն բան անում է Արարատի պատկերը «ջնջելու» համար, ինչպես արել է ՀՀ կենսաչափական նոր անձնագրերի էսքիզի դեպքում՝ Խոր Վիրապի 3-րդ դարի վանքը պատկերելով այնպիսի դիտանկյունից, որտեղ Արարատը տեսանելի չէ։
Հավելենք, որ Երևանում, չնայած ՀՀ իշխանությունների արգելքներին, բողոքի ակցիաներ են տեղի ունենում, այդ թվում՝ ընդդեմ նույն Ուրսուլա ֆոն դեր Լեյենի երեսպաշտության, լռության և երկակի ստանդարտների:
Պաստառներից մեկում, օրինակ, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատկերված է դագաղի մեջ՝ «Բարի գալուստ ժողովրդավարության հոգեհանգստին» կարգախոսով:



