Բաժիններ՝

Հիմա որակապես ավելի բարձր մեդալներ ունենք. Սամվել Գասպարյանը` ԵԱ-ի մասին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը հաջողված է համարում:

«Եվրոպայի առաջնությանը սկսել ենք նախապատրաստվել Հայաստանի առաջնության ավարտի հաջորդ իսկ օրից: Անցկացրել ենք ընդհանուր առմամբ 5 հավաք: Այս հավաքականը ձևավորվել է ներքին առաջնության արդյունքների հիման վրա: Անցած տարվա համեմատ մենք ավելի շատ մեդալներ ենք նվաճել, քանի որ նախորդ տարի նվաճել էինք 27 մեդալ, Եվրոպայի երկու չեմպիոն ունեինք: Այժմ քաշերի փոփոխությունից հետո ունենք 16 քաշային կարգ` 8-ական քաշերով: Այս տարի Հայաստանի թիմն ընդհանուր հաշվարկով ունի 24 մեդալ, որը 6 քաշային կարգում բարձր արդյունք է: Հիմա որակապես ավելի բարձր մեդալներ ունենք` Եվրոպայի 3 ոսկե մեդալ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում` լրագրողների հետ զրույցում ասաց Գասպարյանը:

Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր են դարձել Վարազդատ Լալայանը, Էմմա Պողոսյանը ու Գարիկ Կարապետյանը, արծաթե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանն ու Արա Աղանյանը: Բրոնզե մեդալ է նվաճել Մարտին Պողոսյանը: Աննա Ամրոյանն էլ ոսկե մեդալակիր էր դարձել հրում վարժությունում, իսկ Լիանա Գյուրջյանը` արծաթե:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթողն է: Կանանց ընտրանին թիմային հաշվարկում երրորդն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930