Միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը ոտնահարվում է, հատկապես Մերձավոր Արևելքում. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը զգուշացրել է, որ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը թուլանում է ամբողջ աշխարհում, մասնավորապես Մերձավոր Արևելքում, հաղորդում է Anadolu գործակալությունը։

«Միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը ոտնահարվում է ամբողջ աշխարհում, մասնավորապես Մերձավոր Արևելքում»,- ՄԱԿ-ի նյույորքյան կենտրոնակայանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գուտերեշը։

Նա շեշտել է, որ «ուժի կիրառման և ռազմական գործողությունների վարման կանոններն անտեսվում են»։

Ինչ վերաբերում է տարածաշրջանին, Գուտերեշը հայտարարել է, որ «այս ճգնաժամի համար ռազմական լուծում չկա»։

Նա ընդգծել է, որ «լուրջ բանակցությունները պետք է վերսկսվեն» և ցանկացած հրադադար «պետք է պահպանվի»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է՝ «միանգամայն հավանական է», որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կվերսկսվեն, և Իսրայելի և Լիբանանի միջև ընթացող քննարկումներն «շատ կարևոր» է անվանել՝ տեղում իրավիճակը բարելավելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930