Խոշոր բիզնեսի հետ հանդիպումն «անեստեզիայի» նպատակ էր հետապնդում՝ հանգստացնել գործարարներին ՌԴ կոշտ հայտարարություններից. Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է. «Խոշոր բիզնեսի հետ հանդիպումն «անեստեզիայի» նպատակ էր հետապնդում՝ հանգստացնել գործարարներին Ռուսաստանի կոշտ հայտարարություններից, ինչպես նաև արդեն որոշակի սահմանափակումներից հետո: Բիզնեսը, սովորաբար, ողնուղեղի մակարդակով է զգում վտանգը: Իսկ նախընտրական շրջանում բիզնեսի նման անորոշությունը կարող է որոշ մարդկանց «քթերից դուրս գալ»:

Իհարկե, ի տարբերություն հասարակության լայն զանգվածների, բիզնեսմենի ականջին «լապշա կախելն» այդքան էլ հեշտ չէ…, որովհետև բիզնեսմենին, որը տասնամյակներ շարունակ, ամենօրյա ռեժիմով փորձում է արտահանման համար շուկաներ փնտրել կամ ներկրման համար էժան հումքի և ապրանքների արտադրողներ գտնել, նոր շուկաների և ճանապարհների մասին հեքիաթներով դժվար է հանգստացնել… հատկապես, երբ ինքդ ամեն ինչ արել ես, որ Ռուսաստանի շուկաներից կախվածությունը հասցնես պատմական մաքսիմումի…
Ջերմուկը վկա…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930