Ադրբեջանը կարող է ԱՄՆ հիմնադրամների միջոցով վերահսկողություն ստանալ TRIPP-ի նկատմամբ. Կարեն Իգիթյան
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը կովկասագետ Կարեն Իգիթյանն է:
Հաղորդման ընթացքում մանրամասն քննարկվել են միջազգային և տարածաշրջանային առանցքային թեմաներ, այդ թվում՝ Իրանի պատերազմն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Հորմուզի նեղուցի հնարավոր շրջափակումը և Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցությունների ձախողումը, ինչպես նաև Հունգարիայի ընտրությունները և Վիկտոր Օրբանի պարտությունը, դրանց պոտենցիալ ազդեցությունը ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքի և Եվրոպական միության ու ԱՄՆ-ի ապագա հարաբերությունների վրա։

Բացի այդ, զրույցն առնչվել է ԵՄ-ի և Ռուսաստանի միջև հակամարտության հավանականությանը, ԱՄՆ-ի դերին ու ազդեցությանը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում, Հայաստանի երկաթուղիների՝ Ադրբեջանին փոխանցման հեռանկարներին, TRIPP ճանապարհի ապագային և Հայաստանում սպասվող ընտրություններին։
Հայկ Դերզյան



