Բաժիններ՝

Քաղաքացիները զենքերը կամավոր հանձնում են

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 13-ին, ժամը 13.00-ին, 1959 թ. ծնված Սոս Գ.-ն կամավոր հանձնել է «Մոսի» տիպի հրացան, «Ֆ-1» տիպի 3 նռնակ` պայթուցիչով:

***

Հունիսի 13-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի թիվ 1 հենակետ է ներկայացել 1965 թ. ծնված Վաչագան Չ.-ն և կամավոր հանձնել «Ֆ-1», «ՌԳԴ-5» և «ՌԿԳ-3» տիպի 1-ական նռնակ` առանց պայթուցիչների, նռնակի 2 պայթուցիչ, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 97 փամփուշտ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 845 փամփուշտ, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 148 փամփուշտ, «Շիլկայի» 1 փամփուշտ և ինքնաձիգի 2 պահունակ:

***
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 13-ին, ժամը 19.30-ին, 1963 թ. ծնված Վարդան Զ.-ն կամավոր հանձնել է տարբեր տեսակի 3 նռնակ` առանց պայթուցիչների, նռնակի 1 պայթուցիչ, 5,45 մմ տրամաչափի` 167 և 7,62 մմ տրամաչափի` 35 փամփուշտ:

***

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 13-ին, ժամը 11.00-ին, ոստիկանություն է ներկայացել 1982 թ. ծնված Արման Ջ.-ն և կամավոր ներկայացրել ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 120 փամփուշտ:
Հանձնված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս