Քուվեյթը ԱԹՍ-երի գրոհից հետո դադարեցրել է նավթավերամշակման երկու գործարանների աշխատանքը
Քուվեյթի KPC պետական ընկերությունն անօդաչու թռչող սարքերի գրոհից հետո դադարեցրել է նավթավերամշակման երկու գործարանների աշխատանքը. հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ պաշտոնյաներին։
Մասնավորապես, դադարեցվել է Mina Abdullah և Mina Al-Ahmadi գործարանների աշխատանքը, որոնք օրական վերամշակում են համապատասխանաբար 346 և 454 հազար բարել նավթ։ Պաշտոնյաների տվյալներով՝ Քուվեյթի բոլոր երեք նավթավերամշակման գործարանները մինչև մարտի 19-ի գրոհն աշխատում էին իրենց հզորությունների կեսի չափով։
Նրանք տեղեկացրել են նաև, որ փրկարար ծառայությունները մարել են նավթավերամշակման գործարաններում բռնկված հրդեհները։



