Այս տարի 53 տոկոսով աճել է Վրաստան այցելող հայ տուրիստների թիվը. մամուլ
«Ավելի ու ավելի քիչ հայաստանցիներ են նախընտրում հանգստանալ մեր երկրի սահմաններում, փոխարենը շեշտակի աճում է Վրաստանում հանգստացող հայաստանցիների թիվը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Պաշտոնական տվյալներով` այս տարվա առաջին երեք ամիսներին հանրապետությունում տեղաբաշխված զբոսաշրջային կոլեկտիվ և անհատական միջոցներում (կացարաններում) տեղավորված տուրիստների թիվը նվազել է մոտ 10 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Մինչդեռ վրաստանի վիճակագրությունը հունվար-ապրիլ ամիսներին ֆիքսել է 250 հազար այցելուներ Հայաստանից, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 53 տոկոսով»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում: