Բաժիններ՝

Ո՞վ էր պատասխանել Արտակ Ալեքսանյանի փոխարեն. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ո՞ր բլոկի պատասխանատուն եք լինելու որպես փոխքաղաքապետ՝ հարցրինք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Օհանյանին, ում փոխքաղաքապետ դառնալու մասին մենք ժամանակին գրում էինք, ինքը` հերքում: «Առայժմ պարզ չէ»:

Քաղաքապետարանից նույնպես պատասխանեցին, որ բացի Վահե Նիկոյանից, որը կկոորդինացնի ֆինանսական բլոկը, մյուսների կուրացիոն դաշտը դեռ հստակ չէ: Ի դեպ, այս պահին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված ոչ թե Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին, որին պատրաստվում են թաղապետ նշանակել, այլ թաղապետի մյուս տեղակալը` Սամվել Արթինյանը:

Երեկ ողջ օրը Արտակ Ալեքսանյանը չէր պատասխանում հեռախոսազանգերին, ավելի ուշ հեռախոսը վերցրեց անչափ երիտձայնով մեկը, հետո զգաց, որ «սխալ է վերցրել», ասաց, որ Արտակ Ալեքսանյանի ընկերն է խոսում, իսկ երբ իմացավ, որ զանգողը լրագրող է, ընդհանրապես չցանկացավ շարունակել:

Իսկ մենք հետաքրքրվում էինք, թե իր ընկերը քանի տարեկան է, ինչ կրթություն ունի: «Ես իրեն կասեմ, ես իրեն կասեմ» ասելով, անջատեց հեռախոսը»:

Շարունակությունը` «Հրապարակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս