Լինի Մոսկվայում, թե Բրյուսելում, ես պաշտպանել ու պաշտպանելու եմ բացառապես ՀՀ պետական շահը, որից նիկոլականները հեռու են. Էդուարդ Շարմազանով

«Լինի Մոսկվայում, թե Բրյուսելում, ես պաշտպանել ու պաշտպանելու եմ բացառապես ՀՀ պետական շահը, որից նիկոլականները հեռու են»,- գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով քննադատություններին, որոնք Ռուսաստանում ունեցած իր ելույթից հետո հնչեցրել են իշխանության ներկայացուցիչները։

«ՀՀԿ պատվիրակությունը ՌԴ Հանրային պալատում մասնակցել է հայ-ռուսական հարաբերություններին նվիրված միջոցառմանը։

Ծավալուն ելույթով հանդես եմ եկել, բարձրաձայնել եմ հայ-ռուսական հարաբերությունների արդի մտահոգիչ իրավիճակի, ՀՀ անվտանգային սպառնալիքների, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, արցախահայերի բռնազավթման ու Բաքվում պահվող հայ ռազմագերիների ճակատագրի վերաբերյալ։

Խոսել եմ բաց առկա խնդիրներից։ Խոսել եմ ՀՀ-ին սպառնացող մարտահրավերներից։ Մատնանշել եմ նաև ռուսական կողմի թերացումների մասին։

Բայց արի ու տես, որոշ ՔՊ-ականներ անամոթաբար ելույթիս մեջ տեսել են «ՀՀ-ի դեմ մատնագրեր»։

Ուրեմն ուշադիր լսեք, ՀՀ-ի դեմ գործել ու գործում եք դուք՝ տանելով ՀՀ-ն վիլայեթացման։

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել եք դուք։

Հայ-ռուսական երբեմնի հայանպաստ օրակարգը քանդել եք դուք։

Անկախության հռչակագրի դեմ գործում եք դուք։

Մնում էր՝ Հայաստանն ադրբեջանացման տանող խմբակն ինձ պետական մտածողության դասեր տար։

Դուք ՀՀ-ի հետ ի՞նչ կապ ունեք։

Նույնացնել ՔՊ-ի ու ՀՀ-ի շահը՝ ախմախություն է։

Ու վերջում. իմ ելույթը վատ են տարել ՌԴ-ում բնակվող որոշ ադրբեջանամետ շրջանակներ ու որոշ ՔՊ-ականներ։

Իսկ ես գտնում եմ, որ հայ-ռուսական իրական ու փոխշահավետ դաշնակցությունը բխում է ՀՀ պետական շահից, որից դուք շատ հեռու եք»,- շեշտել է Էդուարդ Շարմազանովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031