Աշխարհի առաջնության տոմսեր ունեցող անձինք ԱՄՆ վիզայի համար կարող են դիմել արտահերթ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ 2026թ․ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության տոմսեր ունեցող անձինք, որոնց անհրաժեշտ է ԱՄՆ վիզա, կարող են վիզայի հարցազրույցի օր ամրագրել արտահերթ ժամադրության ամրագրման համակարգի միջոցով (FIFA PASS)։ Այդ մասին տեղեկանում ենք դեսպանության Ֆեյսբուքի էջից։
«Բոլոր դիմորդները, այդ թվում՝ նրանք, ովքեր ունեն առաջնության տոմս, պետք է կարողանան ապացուցել, որ համապատասխանում են վիզա ստանալու պահանջներին։ Ամրագրե՛ք ձեր հարցազրույցի օրը հիմա, որպեսզի պատրաստ լինեք ձեր ճամփորդությանն այս ամռանը։ Հավելյալ տեղեկության համար այցելեք state.gov/fifa-world-cup-26-visas»,- նշված է գրառման մեջ։



