Արման Թաթոյանը` բուհի, գիտելիքի և ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանում իր ուսանողական տարիիների մասին

«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը Թելեգրամի իր ալիքում տեսանյութով պատմել է իր համալսարանի մասին:

«Ցույց եմ տվել ԱՄՆ-ի իմ համալսարանը և պատմել Փենսիլվանիայի համալսարանում ուսանողական հիշողությունների մասին։

Փենսիլվանիայի համալսարանը (Penn) ԱՄՆ-ի ամենահին և առաջատար բուհերից մեկն է, որը հայտնի է իր համաշխարհային ճանաչում ունեցող շրջանավարտների համայնքով։ Դրանց թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նախկին նախագահ Ուիլյամ Հենրի Հարիսոնը, ինչպես նաև համաշխարհային բիզնեսի առաջատարներ՝ Իլոն Մասկը և Ուորեն Բաֆեթը։

Հայաստանում էլ բուհերը մարդուն ոչ միայն գիտելիք պետք է տան, այլ նաև հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն»,- տեսանյութին կից՝ գրել է հանրային ու քաղաքական գործիչը:

Տեսանյութեր

Լրահոս