Վենսի խոսնակը հայտնել է նրա Երևան և Բաքու այցի ժամանակացույցը
Հայտնի է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցերի ժամանակացույցը:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսնակը «Ազատության» Վաշինգտոնի թղթակցին հայտնել է, որ Վենսը Հայաստան կայցելի փետրվարի 9-10-ը, իսկ հետո կմեկնի Ադրբեջան՝ փետրվարի 10-11-ը:
ԱՄՆ փոխնախագահը Վաշինգտոն կվերադառնա չորեքշաբթի երեկոյան, «Ազատության» թղթակցին է փոխանցել Վենսի խոսնակը:


