Հերքվել է, որ Թուրքիայում վերջին 8 տարում անհետացել է 100.000 երեխա

Վերջերս Թուրքիայի սոցիալական ցանցերում շրջանառվում էր տեղեկություն, ըստ որի՝ Թուրքիայում ամեն տարի անհետանում է ավելի քան 10.000 երեխա, իսկ վերջին 8 տարվա ընթացքում անհետացել է գրեթե 100.000 երեխա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թեմային անդրադարձել է Թուրքիայի նախագահականի Հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը և նշել, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Մասնավորապես նշվել է, որ Թուրքիայի վիճակագրական կոմիտեի (TÜİK) հրապարակած տվյալները հանրությանը ներկայացվում են կոնտեքստից կտրված ու աղավաղված։

Նշվել է, որ այդ վիճակագրական տվյալները վերաբերում են միայն այն երեխաներին, որոնք ճանաչվել են պաշտոնապես անհետ կորած ու հետագայում գտնվել են։

Տեսանյութեր

Լրահոս