Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Իսպանիային

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել այդ երկրի ԱԳՆ-ին՝ կապված օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի կողմից ԼՂՀ կատարած այցի հետ:

Նշվում է, որ երեկ աշխարհահռչակ երգչուհուն ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Իսպանիային Ադրբեջանի բողոքի նոտան հանձնվել է այդ հանդիպումից հետո: Կաբալիեն Երևանում համերգ է տալու հունիսի 9-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930