Բաժիններ՝

Առողջապահության նախարարությունը պնդում է, որ Ամալյա Նազարեթյանը բուժման կարիք ունի

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել՝ վերջերս հոգեբուժական հիվանդանոց տեղափոխված Ամալյա Նազարեթյանի մասին։ Հիշեցնենք, որ Ա.Նազարեթյանի ծանոթների և հարևանների պնդմամբ՝ կինը հոգեկան հիվանդությամբ չի տառապում և նրան ցանկացել են պարզապես մեկուսացնել։ Այս առնչությամբ ԱՆ հաղորդագրության մեջ ասվում է.

«Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներով Երևանի բնակչուհի Ամալյա  Նազարեթյանի առողջական վիճակի հետ կապված հասարակական հնչեղությունը հաշվի առնելով` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի  հանձնարարությամբ ստեղծվել էր մասնագիտական հանձաժողով` գլխավոր մասնագետ Սամվել Թորոսյանի ղեկավարությամբ։

Հանձնաժողովն, ուսումնասիրելով Ա. Նազարեթյանի առողջական վիճակը, եզրակացրել է, որ նա ներկայումս հիվանդ է և կարիք ունի հիվանդանոցային բուժման։ Քանի որ նրա հիվանդությունն ունի քրոնիկի վերածվելու, ձգձգվող բնույթ, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո արտահիվանդանոցային պայմաններում տևական ժամանակ հիվանդի բուժումը կշարունակվի հոգեբույժի հսկողության ներքո»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930