Պատգամավորներն՝ ընդդեմ Սերգո Կարապետյանի

Այսօր Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2012 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ պատգամավորների պահանջով գյուատնտեսական ոլորտի քննարկումները հետաձգվեցին մինչև հունիսի 6-ը՝ ազատ օրը, որպեսզի նախարար Սերգո Կարապետյանը կարողանա ներկա գտնվել նիստին:

Պատգամավորների հարցադրումներին՝ ինչո՞ւ նախարարը ներկա չէ, փոխնախարար Գրիգորի Բաղյանը պատասխանեց, թե Ս.Կարապետյանը արտասահմանյան պատվիրակության հետ Արարատյան դաշտավայրում ջրային խնդիրներով է զբաղված:

ԲՀԿ պատգամաոր Լյովա Խաչատրյանը հայտարարեց. «Մենք այսօր հրաժարվում ենք քննարկումից, տեղափոխենք ազատ օր, որ նախարարը ներկա լինի: Մենք իրեն հարցեր ունենք»:

Նիստը նախագահող Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ սա պատգամավորների համարժեք վերաբերմունքն էր Սերգո Կարապետյանի՝ այսօր նիստին չներակայանալուն:

Տեսանյութեր

Լրահոս