Բաժիններ՝

Համացանցում առկա քաոսի դեմ պայքարն ուժեղացնելու կարիք կա. Սի Ծինփին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է մաքուր և առողջ համացանց կառուցելու համար դրանում տիրող քաոսի դեմ պայքարն ուժեղացնելու անհրաժեշտության մասին։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով Սի Ծինփինի հայտարարություններն՝ արված նոյեմբերի 28-ին Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության քաղբյուրոյի սեմինարին։

Սի Ծինփինն ընդգծել է, որ ինտերնետային էկոհամակարգի կառավարումը կապված է ազգային զարգացման և անվտանգության, ինչպես նաև ժողովրդի կենսական շահերի հետ։

«Մենք պետք է ամրապնդենք առցանց հարթակների, քաղաքացիական լրագրության և բազմաալիք առցանց կազմակերպությունների կառավարումը՝ խրախուսելով նրանց ստանձնել սոցիալական պատասխանատվություն և գիտակցաբար դառնալ դրական էներգիայի տարածողներ»,-ասել է Չինաստանի առաջնորդը։

Վերջինիս կարծիքով՝ առցանց քաոսը քայքայում է հասարակական բարոյականությունը և խախտում է զանգվածների շահերը, հետևաբար պետք է վճռականորեն պայքարել դրա դեմ։

Վերջին մի քանի տարիների ընթացքում չինական իշխանությունները կայուն կերպով ուժեղացրել են ինտերնետի նկատմամբ իրենց վերահսկողությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930