Բաժիններ՝

Վրաստանում ձերբակալել են ընդդիմության առաջնորդներից մեկին

Վրաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը ձերբակալվել է Թբիլիսիում դատարանի շենքը հրկիզելու փորձի համար:

Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, «Լելո-Ուժեղ Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալեկո Էլիսաշվիլին կոտրել է դատարանի գրասենյակի ապակին, ներսում բենզին լցրել տեխնիկայի և փաստաթղթերի վրա ու փորձել հրկիզել։

Ձերբակալության ժամանակ նա դիմադրություն է ցույց տվել, ինչի հետևանքով հարկադիր կատարող է տուժել։

Քաղաքական գործչի մոտ հայտնաբերվել է նաև ատրճանակ։

Ավելի վաղ նրա դեմ քրեական գործ էր հարուցվել մարդ ծեծելու համար, իսկ 2024-ի ամռանը Էլիսաշվիլին, լինելով Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, բռունցքներով հարձակվել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930