Հակամարտnւթյունը կդադարի, երբ Ուկրաինայի զnրքերը դուրս գան զբաղեցրած տարածքներից․ Պուտին
Հակամարտությունը կդադարի, երբ Ուկրաինայի զորքերը դուրս գան զբաղեցրած տարածքներից: Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Խաղաղության պայմանագրերի նախագծեր չկային, միայն քննարկման ենթակա հարցերի մի ամբողջություն»,-ասել է Պուտինը՝ խոսելով ԱՄՆ ծրագրի մասին:
«Ռուսաստանը համաձայն է, որ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ ապագա համաձայնագրերի համար:
Ժնևում կայացած բանակցություններից հետո որոշվել է խաղաղության ծրագրի 28 կետերը բաժանել չորս մասի»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահը Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում:
Պուտինը նաև հայտարարել է, որնՆախատեսվում է, որ ամերիկյան պատվիրակությունը հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա։

