Բաժիններ՝

Սպիտակ տան մոտ կրшկ բացած աֆղանցին նախկինում համագործակցել է ԱՄՆ կառավարական գործակալությունների հետ. Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն

Սպիտակ տան մոտ կրակ բացած և Ազգային գվարդիայի երկու զինվորի վիրավորած աֆղանցին նախկինում համագործակցել է ԱՄՆ կառավարական գործակալությունների, այդ թվում՝ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք Աֆղանստանում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) հետ, հայտարարել է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը:

«Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո, նույն վարչակազմը հրաձիգի 2021 թվականի սեպտեմբերին ԱՄՆ ժամանումը արդարացրեց նրա նախկին աշխատանքով ԱՄՆ կառավարությունում, այդ թվում՝ ԿՀՎ-ի հետ համագործակցությամբ՝ որպես Կանդահարում Միացյալ Նահանգներին օգնող ուժերի անդամ, որն ավարտվեց քաոսային տարհանումից կարճ ժամանակ անց», – ասաց նա։

Ռեթքլիֆը հավելել է, որ Ազգային գվարդիայի վրա հարձակված տղամարդուն ընդհանրապես չպետք է թույլատրվեր մուտք գործել Միացյալ Նահանգներ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի տղամարդ կրակ էր բացել Ազգային գվարդիայի զինծառայողների վրա Վաշինգտոնի կենտրոնում՝ Սպիտակ տնից մոտավորապես 300 մետր հեռավորության վրա։ Պարզվելլ է, որ կրակողը Աֆղանստանի քաղաքացի է՝ Ռահմանուլլա Լականվալ անունով։ Նա Միացյալ Նահանգներ է մուտք գործել 2021 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս