Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումը տևել է 1.5 ժամ
Բիշքեկում կայացել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունները։ Դրանք տևել են մեկ ժամ 37 րոպե, չնայած արձանագրությունը նախատեսում էր ընդամենը 40 րոպե։ Այս մասին հաղորդում է բելառուսական «Պուլ Պերվոգո» Telegram-ալիքը։
Լուկաշենկոն և Պուտինը մշտական կապ են պահպանում. նրանց նախորդ հրապարակային հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում սեպտեմբերին, իսկ հեռախոսային զրույցները կանոնավոր են։ Ղրղզստանի մայրաքաղաքում նոյեմբերի 27-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, իսկ այսօր երեկոյան սպասվում է Հավաքական անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական ընթրիքը։

