ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. ՌԴ նախագահի օգնական

Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին, որը պետք է տեղի ունենա նոյեմբերի 27-ին Բիշքեկում. հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այդ կողմը չի մասնակցի, սակայն նրա ներկայացուցիչները կազմակերպիչներին տեղեկացրել են, որ դեմ չեն հանդիպման ժամանակ համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը»,- ասել է Ուշակովը լրագրողներին:

Տեսանյութեր

Լրահոս