Բժիշկը նշել է մրսածության դեպքում վիտամին C-ի այլընտրանքը
Ընտանեկան բժիշկ Ամիր Խանը The Daily Mirror-ի հետ զրույցում հայտարարել է, որ ցինկն ավելի արդյունավետ է մրսածության դեպքում, քան վիտամին C-ն:
Խանը նշել է, որ վիտամին C-ն հզոր հակաօքսիդանտ է և կարող է պայքարել բորբոքման դեմ, սակայն չկան համոզիչ ապացույցներ, որ այն օգնում է հազի և մրսածության դեպքում: Միևնույն ժամանակ նա հավելել է, որ ցինկն ավելի արդյունավետ է:
Խանը պնդում է, որ ցինկը հիվանդության տևողությունն ավելի լավ է կրճատում, քան վիտամին C-ն:
Բժիշկը խորհուրդ է տվել այս հանքանյութը ստանալ բնական աղբյուրներից՝ միս, թռչնամիս, հարստացված հացահատիկներ, կաթնամթերք, լոբազգիներ և ամբողջական հացահատիկներ:

