81-ամյա Նինա Մարտիրոսովան որոնվում է որպես անհետ կորած
81-ամյա Նինա Մարտիրոսովան որոնվում է որպես անհետ կորած։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
«Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1944 թ. ծնված Նինա Մարտիրոսովան։
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,- ասվում է հաղորդագրությունում։

