Արագածոտնի, Տավուշի և Շիրակի թեմերի նախաձեռնությամբ պատարագ կմատուցվի կալանավորված հոգևորականների, Սամվել Կարապետյանի և մյուսների համար

Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել.

«Սիրելի՛ հավատացյալներ,
Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի նախաձեռնությամբ, նոյեմբերի 22-ին, երեկոյան ժամը 19:00-ին, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Հավարտ Սուրբ Պատարագի աղոթք կբարձրացվի առ Աստված՝ ապօրինի ազատազրկված Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Տ․ Գարեգին քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և մնացյալ հայորդիների համար:

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը Սուրբ Պատարագի սրբազան արարողությանը»:

Տեսանյութեր

Լրահոս