Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Կոնվերս Բանկը հայտրարում է իր պարտատոմսերի՝ ՀՀ դրամով մեկ և ԱՄՆ դոլարով երկու տրանշի (սերիա) տեղաբաշխման մեկնարկը։ Տեղաբաշխումը տեղի կունենա 2025թ․ նոյեմբերի 18-ից մինչև 2026թ․ փետրվարի 18-ը՝ հետևյալ պայմաններով.

  • ՀՀ դրամով պարտատոմսերը թողարկվում են ընդհանուր ծավալով 2 միլիարդ դրամ, 24 ամիս շրջանառության ժամկետով և տարեկան 9.75 % եկամտաբերությամբ,
  • ԱՄՆ դոլարով (USD) առաջին տրանշը՝ 5 մլն ԱՄՆ դոլար, 36 ամիս շրջանառության ժամկետով և տարեկան 5 % եկամտաբերությամբ,
  • ԱՄՆ դոլարով (USD) երկրորդ տրանշը՝ 5 մլն ԱՄՆ դոլար, 48 ամիս շրջանառության ժամկետով և տարեկան 5.25 % եկամտաբերությամբ։

Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել ինչպես Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ արագ և հարմար տարբերակով՝ Converse Mobile հավելվածի միջոցով։

Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանն այս կապակցությամբ նշել է. «Մենք հանձնառու ենք ակտիվորեն մասնակցել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը և հետևողականորեն իրականացնել մեր ռազմավարությունը՝ հաճախորդներին առաջարկելով ժամանակակից և մրցունակ ներդրումային գործիքներ, այդ թվում՝ թվային հարթակներում։

Այդ շրջանակում մենք շարունակում ենք ընդլայնել տարբեր արժույթներով և մարման ավելի երկար ժամկետներով ներդրումների հնարավորությունները՝ միաժամանակ հանդես գալով ինչպես սեփական, այնպես էլ գործընկերների պարտատոմսերի թողարկումներով»։

Կարդացեք նաև

Տեղաբաշխման արդյունքում ներգրավվող միջոցներն ուղղվելու են Բանկի ռազմավարական ուղղություններին համապատասխան՝ առաջնահերթություն տալով առկա և նոր հաճախորդներին տրամադրվող ծառայությունների թվային լուծումների զարգացմանը, միջին և փոքր բիզնեսի ֆինանսավորմանը և այլն:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին և Թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Տեսանյութեր

Լրահոս