Թրամփը դատի կտա BBC-ին՝ պահանջելով մինչև 5 միլիարդ դոլար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ, հավանաբար, դատի կտա Բրիտանական հեռարձակող կորպորացիային (BBC)՝ Panorama ծրագրում իր ելույթը խմբագրելու համար։ Այս մասին նա լրագրողներին ասել է նախագահական ինքնաթիռում․ գրում է Reuters-ը։
«Կարծում եմ՝ պետք է դա անեմ, նրանք նույնիսկ խոստովանեցին, որ խարդախության են դիմել։ Նրանք փոխել են իմ ասածը», – ասել է ամերիկացի նախագահը։
Նա ասել է, որ BBC-ից 1-5 միլիարդ դոլար փոխհատուցում կպահանջի։
Թրամփը հավելել է, որ այդ հարցը չի քննարկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, չնայած վերջինս փորձել է հեռախոսով կապվել իր հետ և «շատ ամաչել» է միջադեպից:

