2019 թվականի հայտարարությունն ինձ համար ազդակ էր, որ վտանգը մոտենում է. Սերժ Սարգսյան

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է՝ Արցախի 44-օրյա պատերազմից միանշանակ հնարավոր էր խուսափել, ավելին՝ մինչև 2018 թվականը միանշանակ պատերազմի նման արդյունքը կանախատեսելի չէր: «Ես 2019 թվականին արդեն տեսնում էի պրոբլեմներ մեր զինված ուժերում, ավելի ճիշտ` 2018 թվականի երկրորդ կեսին արդեն տեսնում էի, 2020 թվականին համոզվում:
Արդեն 2020 թվականի օգոստոսին մեծ ասուլիսի ժամանակ հայտարարեցի, որ ռազմական գործողությունները շատ են մոտեցել»,- այս մասին «Իմնեմնիմի» փոթքասթի ժամանակ ասաց Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, երրորդ նախագահի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը մանրամասն չի տիրապետել բանակցային գործընթացին, որովհետև միայն փաստաթղթեր ընթերցելով դժվար էր համոզվել, թե այդ փաստաթղթերն ուր են տանում կողմերին: «Այնուհետև Դուշամբերում երեևի թե ինչ-որ պայմանավորվածություն էր ձեռք բերել Ադրբեջանի ղեկավարի հետ: Ինչու եմ այսպես կարծում, որովհետև դրանից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որոնք սկսեցին ինձ շատ խիստ անհանգստացնել:

9 տարի շարունակ համանախագահները, նաև Եվրոպական խորհրդի անդամ երկրների արտգործնախարարները կրկնում էին այն, ինչ ասում էին համանախագահները, որ խնդիրը պետք է լուծվի հայտնի 3 սկզբունքների հիման վրա: Բայց չգիտես` ինչու 2019 թվականին փոխեցին այդ սկզբունքը, բնականաբար Հայաստանի համաձայնությամբ և գրեցին, որ խնդիրը պետք է լուծվի արդարության սկզբունքով: Ինձ համար սա դա մեծ ազդակ էր, որ վտանգը մոտենում է, շատ պարզ պատճառով, որովհետև այն սկզբունքները, որոնք կային միջազգայնորեն ճանաչված սկզբունքներ էին»,-հավելեց Սերժ Սարգսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս